Ադրբեջանի իսլամական կուսակցությունը դիմել է Բաքվի քաղաքապետարան՝ հուլիսի 5-ին հանրահավաք անցկացնելու իրազեկմամբ: Իսլամիստները մտադիր են պահանջել ձերբակալված ակտիվիստների ազատումը եւ չեղյալ հայտարարել դպրոցներում հիջաբի կրումը, նաեւ պահանջում են լուծել ղարաբաղյան խնդիրը:

Կուսակցությունը ցանկանում է ակցիա անել մետրոյի «Ուլդուզ» կայարանի կամ «Թեբրիզ» կինոթատրոնի մոտ:

Ավելի վաղ կուսակցությունը երկու անգամ դիմել էր քաղաքապետարան, սակայն երկու անգամ էլ մերժվել էր՝ պատճառաբանությամբ, որ կուսակցությունը գրանցված չէ:

Այս տարվա հունվարին կուսակցության 10 ակտիվիստների, ներառյալ նախագահ Մովսում Սամեդովին ձերբակալել են, իշխանության զավթման փորձի, զենքի ապօրինի պահման եւ այլ հանցագործությունների կատարման մեղադրանքով: Կուսակցությունը մեղադրանքները քաղաքական է որակում: