Բուենոս Այրեսի օրենսդիր մարմինը միաձայն որոշում է կայացրել՝ Արգենտինահայ մշակութային միության «Գայանե» պարախմբի գործունեությունը հռչակելով ինքնավար քաղաքի «մշակութային հետաքրքրություն»:

Հունիսի 27-ին Օրենսդիր պալատի «Ոսկեզօծ դահլիճում» տեղի է ունեցել պաշտանական վկայագրի հանձնման արարողությունը:

50-ամյա պարախումբը ժամանակին ղեկավարել են Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչներ ու ժողովրդական արտիստներ Վիլեն Գալստյանը եւ Վանուշ Խանամիրյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արգենտինահայ մշակութային միության ղեկավար Ադրիան Լոմլոնջյանը մեծ իրադարձություն է որակել հայկական պարախմբի մշակութային, հասարակական եւ բարեգործական գործունեության արժեքավորումը արգենտինացի պատգամավորների կողմից: