Ռուսաստանի ԱԳՆ-ն Twitter-ում իր էջն է բացել, հաղորդում է Vesti.ru-ն:

Անգլալեզու ընթերցողների համար ԱԳՆ-ն միկրոբլոգ է բացել անգլերենով: Ավելի վաղ միկրոբլոգներում իրենց ներկայացուցչություններն են բացել բազմաթիվ պաշտոնական դեմքեր եւ անգամ երկրի նախագահը:

Դրանից հետո Դմիտրի Մեդվեդեւը կոչ է արել պետական ծառայողներին իրենց աշխատանքում ավելի լայնորեն օգտագործել ինտերնետը:

Ռուսաստանի ԱԳՆ-ն, Twitter-ում իր էջը բացելուց զատ, էջ ունի նաեւ LiveJournal-ում: