ԱԻՆ–ը տեղեկացնում է, որ այսօր՝ հունիսի 25–ին, ժամը 16։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, այրվում է բուսածածկույթ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից եւս երկու մարտական հաշվարկ եւ Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Դեպքի վայր օգնության է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից եւս երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։13-ին, մարվել՝ 19։50-ին։
Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը եւ ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը։











