Չինաստանը ճնշում է գործադրել Ուկրաինայի վրա՝ սպառնալով հրաժարվել Ուկրաինայի համար նախատեսված չինական արտադրության COVID-19-ի դեմ պատվաստանյութի մատակարարումից: Նման միջոցները ձեռնարկվել են, որպեսզի Ուկրաինան աջակցի մարդու իրավունքների ավելի մանրակրկիտ հետազոտության կոչին Չինաստանի արեւմտյան Սինցզյան նահանգում, գրում է Associated Press-ը:
Ուկրաինան միացել է ավելի քան 40 երկրների հայտարարությանը, որը Կանադան ներկայացրել է Ժնեւում Մարդու իրավունքների խորհրդի նիստին, որին Չինաստանը կոչ է անում անհապաղ թույլատրել անկախ դիտորդների մուտքը Սինցզյան: Որոշ իրավապաշտպան խմբեր պնդում են, որ չինացիները վատ են վարվում մահմեդական ույղուրների եւ տարածաշրջանի մյուս բնակիչների հետ:
Հինգշաբթի Ուկրաինան հանել լէր իր անունը աջակից պետությունների ցուցակից այն բանից հետո, երբ Չինաստանի իշխանությունները նախազգուշացրեցին Կիեւին, որ կարգելափակեն COVID-19 դեմ պատվաստանյութի առնվազն 500.000 դեղաչափի նախատեսված մատակարարումն Ուկրաինա: Այս մասին հայտարարել են արեւմտյան երկու երկրների դիվանագետները՝ անանուն մնալու պայմանով, քանի որ նրանք իրավասու չէին այս հարցը հրապարակային քննարկել:





























