Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ Իրանի զինվորականները բալիստիկ հրթիռների գաղտնի փորձարկում է անցկացնում, որոնք ունակ են միջուկային լիցք կրել: Ի պատասխան, Իրանի ԱԳՆ-ն հերքել է այդ հայտարարությունը: «Իրանի կողմից փորձարկվող ոչ մի հրթիռ ունակ չէ միջուկային մարտագլխիկ կրել»,- նշել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը, հաղորդում է «Վզգլյադը»:

Իրանը ներկայումս 10-րյա զինվորական վարժանքներ է իրականացնում, որի շրջանակում փորձարկվել են 2 հազար կմ հեռահարության «երկիր-երկիր» հրթիռներ:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անգտանգության խորհրդի 1929 բանաձեւն արգելում է Իրանին գործունեություն ծավալել, որը կապված է միջուկային զենք կրող բալիստիկ հրթիռների մշակման, փորձարկման հետ: