ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Իսրայելի ԱԳՆ Յաիր Լապիդը հանդիպել են Հռոմում կիրակի, հաղորդում է Associated Press-ը:

Այժմ Ջո Բայդենն ու վարչապետ Նաֆթակի Բենեթը կենտրոնացած են պրագմատիկ դիվանագիտության, ոչ թե դրամատիկ նախաձեռնությունների շուրջ, որոնք կարող են հրահրել բողոքի ցույցեր երկրի ներքում կամ շեղել մյուս առաջնահերթություններից, գրում է գործակալությունը:

Երկու կառավարություններն էլ փորձում են պահպանել Իսրայելի իշխող փխրուն կոալիցիան մասամբ սադրանքները կրճատելու հաշվին, որոնք իրենց դերն են խաղացել 11-օրյա պատերազմում, որի հետեւանքով զոհվել է 254 պաղեստինցի եւ Իսրայելում 13 մարդ:

«Ամեն դեպքում կարճաժամկետ հեռանկարում Լապիդը կլինի Իսրայելի գլխավոր մարդը Բայդենի եւ դեմոկրատիայի հետ խզված հարաբերությունները վերականգնելու հարցում: Կուսակցությունը վերահսկում է Կոնգրեսի երկու պալատները, սակայն դեռեւս տարաձայնություններ ունի մերձարեւելյան հակամարտության հարցում՝ գործ ունենալով առաջադեմ անդամների հետ, որոնք կոչ են անում ԱՄՆ-ին ավելի մեծ ճնշում գործադրել Իսրայելի վրա», հաղորդում է AP-ն: