Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովոնը հայտարարել է հրաժարական տալու մասին: Այս մասին նա ասել է մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա խնդրել է խորհրդարանի խոսնակին ազատել իրեն վարչապետի պաշտոնից:
Հունիսի 17-ին «Շվեդ դեմոկրատներ» պոպուլիստական կուսակցությունը պահանջել է քվեարկություն անցկացնել վարչապետի վստահություն հայտնելու մասին: Ավելի վաղ Ձախական կուսակցության առաջնորդ Նուշի Դադգոստարը հայտարարել է, որ չի վստահում Լյովոնին կառավարության շարունակական գնային քաղաքականության պատճառով:





























