ՀՀ առողջապահության նախարարությունը դեռ չի քննարկում Մոսկվայից ժամանողների համար նոր սահմանափակումներ մտցնելու հարցը: Այս մասին հայտարարեց առողջապահության նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:

Նա հիշեցրեց, որ Հայաստան ժամանողների համար ՊՇՌ-թեստավորում է անցկացվում, եւ եթե դրական է արդյունքը, նրանց երկիր մուտքը չի թույլատրվում:

Նա պարզաբանեց, որ նրանց համար նոր սահմանափակումներ սահմանելու հարցը չի քննարկվում:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի շտամերով վարկավածների թվին, ապա ինչպես պարզաբանեց ԱՆ խոսնակը, հայաստանում այդ մասով հետազոտություններ չեն անցկացվում: