Ռուպերտ Մերդոկի News Corp կորպորացիան MySpace սոցցանցը 35մլն դոլարով վաճառել է Specific Media ընկերությանը:

Ըստ լավատեղյակ աղբյուրների` News Corp-ը կպահպանի ակցիաների մոտ  5%-ը: Պայմանագրի պայմաններից մեկն էլ աշխատակիցների կիսով չափ կրճատումն է, գրում է Gazeta.ru-ն:

Կորպորացիան Myspace-ը գնել էր 2005 թ-ին` 580 մլն դոլարով:  Փետրվարին Alexa.com-ի տվյալներով` աշխարհի ամենապոպուլյար կաքերի շարքում Myspace-ը զբաղեցերել էր 56-րդ տեղը եւ 33-րդը`Ամերիկայի ամենաշատ այցելվող պորտալների թվում:

2007թ. հոկտեմբերին Myspace-ը գնահատում էին 5 մլրդ դոլար, 2010թ-ին` մոտ 1 մլրդ: Ըստ փորձագետների` Myspace-ի վարկանիշի անկումը պայմանավորված էր Մարկ Ցուկերբերգի Facebook-ի աճող ժողովրդականությամբ: