Սաուդյան Արաբիայի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ անդրադարձել են Մերձավոր Արեւելքում  «միջուկային պատերազմի» հնարավորությանը  եւ սպառնացել սկսել միջուկային զենքի մշակման աշխատանքներն այն դեպքում, եթե Իրանն ունենա այդպիսի զենք:

ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան, արքայազն Թուրկի ալ Ֆեյսալն այդ մասին զգուշացրել է ՆԱՏՕ-ի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների: Նա ասել է, որ նման զենքի գոյությունը «Սաուդյան Արաբիային կստիպի այնպիսի քաղաքականություն վարել, որը կարող է հանգեցնել ողբերգական հետեւանքների», գրում է Gazeta.ru-ն:

«Մենք չենք կարող ապրել այնպիսի իրավիճակում, երբ Իրանը կարող է ունենալ միջուկային զենք, մենք`ոչ»,-ասել է մեկ այլ արաբ պաշտոնյա:

«Եթե Իրանը մշակի միջուկային զենք, ինչն անթույլատրելի կլինի մեզ համար, մենք ստիպված կլինենք հետեւել նրա օրինակին»,-ընդգծել է նա: