Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը համարում է, որ տրանսգենդեր մարդիկ զզվելի են՝ ըստ էության: «Ես կարող եմ հասկանալ գեյերին, լեզբուհինեին եւ այլն: Սակայն գիտեք՝ ում ես ընդհանրապես չեմ հասկանում: Դա տրանսգենդերներն են»,-Զեմանին ցիտում է CNN Prima NEWS հեռուստաալիքը:
Նրա խոսքով՝ սեռը փոխելու ուղղությամբ գործողությունը հանցանք է: «Յուրաքանչյուր վիրահատություն ռիսկ է: Եւ այդ տրանսգենդերներն իսկապես ինձ համար զզվելի են»,-ասել է Զեմանը:
Նա նաեւ անդրադարձել է հունգարական օրենքին, որը սահմանափակում է անչափահասների շրջանում միասեռականության եւ սեռափոխության մասին նյութերի տարածքումը, որն առաջացրել է ԵՄ-ի զայրույթը:
Զեմանի խոսքով՝ այդ պետությունները (ԵՄ անդամ) չպետք է միջամտեն Հունգարիայի գործերին:
«Եթե ես փոքր-ինչ երիտասարդ լինեի, ես կկազմակերպեի միասեռականների հսկայական ցույց Պրահայում: Դրան կմասնակցեին միլիոնավոր մարդիկ»,-հավելել է Զեմանը: Զեմանի խոսքով՝ սեռային կողմնորոշումը յուրաքանչյուրի անձնական գործն է: Երբ նա ցուցադրում է իր կողմնորոշումը, նա իրեն բոլորից վեր է դասում»,-հավելել է Զեմանը»,-հավելել է Զեմանը:
Ընդ որում՝ նա նշել է, որ դեմ չէ սեռական դաստիարակություն, այդ թվում՝ ԼԳԲՏ-ի մասին դասավանդելուն, սակայն միայն միջին դպրոցում: «Մենք խոսում ենք կրտսեր դպրոցի երեխաների մասին: Երեխաներն անգամ չեն կարող հասկանալ դա»,-հավելել է Զեմանը:





























