ԱՄՆ-ն պետք է հնարավորինս արագ հեռանա տարածաշրջանից: Այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի քաղաքական հարցերով հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Յդոլա Ջավանին, հաղորդում է Mehr-ը:
«Թշնամու սպառնալիքները նորություն չեն եւ նախորդ սպառնալիքների կրկնությունն են»,-ասել է նա՝ հավելելով, որ հակառակորդը գիտի, որ ԻՀՊԿ-ն պատրաստ է ցանկացած հակազդեցության:
ԱՄՆ-ն պետք է իմանա, որ ամենն, ինչ նրանք անում են տարածաշրջանում, կվնասի նրանց, ԻՀՊԿ-ն խորհուրդ է տալիս Միացյալ Նահանգներին հնարավորինս արագ հեռանալ տարածաշրջանից, նշել է նա:





























