Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի, Ուկրաինայի եւ Թունիսի հետ ավիացիոն համաձայնագրի ստորագրմանը: Այդ համաձայնագրերը կբացեն ավիափոխադրումների շուկան՝ առաջարկելով նոր հնարավորություններ ինչպես սպառողների, այնպես էլ օպերատորների համար: Առավել արդյունավետ միությունների հաշվին դրանք կնպաստեն առեւտրին, զբոսաշրջությանը, ներդրումներին, ինչպես նաեւ տնտեսական եւ սոցիալական զարգացմանը:

Համաձայնագրերը կչեղարկեն շուկայական սահմանափակումները ԵՄ հարեւան երկրների նկատմամբ եւ կկապեն այդ երկրները ԵՄ ներքին ավիացիոն շուկայի հետ, քանի որ դրանք կընդունեն ԵՄ-ի ավիացիոն ստանդարտները եւ կկիրառեն ԵՄ-ի ավիացիոն կանոնները:

Ուկրաինայի, Հայաստանի եւ Քաթարի հարցով որոշումը թույլ է տալիս կիրառել համաձայնագիրը ժամանակավոր հիմքով նախքան դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերի ավարտը:

Ակնկալվում է, որ համաձայնագրերը կստորագրվեն 2021 թվականի աշնանը: Այնուհետեւ յուրաքանչյուր համաձայնագիրը պետք է վավերացվի ԵՄ անդամ պետությունների եւ մյուս երկրի կողմից: