Ուկրաինան եւ ԱՄՆ-ն սկսում են ռազմածովային վարժանքներ, որոնցում ներգրավված են Սեւծովյան տարածաշրջանի ավելի քան 30 երկրներ, հաղորդել է Reuters-ը:
«Sea Breeze 2021» վարժանքները տեւելու են երկու շաբաթ: Դրանց մասնակցելու են ՆԱՏՕ-ի եւ այլ դաշնակիցների մոտ 5000 զինծառայողներ, մոտ 30 նավեր եւ 40 ինքնաթիռներ, ինչպես նաեւ ԱՄՆ USS Ross հրթիռային կործանիչն ու ԱՄՆ ծովային հետեւակի կորպուսը:
Ուկրաինան հայտարարում է, որ հիմնական նպատակը խաղաղության եւ անվտանգության պահպանման համար բազմազգ ուժերի գործողությունների ժամանակ համատեղ գործունեության փորձ ձեռք բերելն է:





























