Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կոչ է արել երկրի իշխանությունների դադարեցնել իր կառավարության աշխատակիցների կալանավորումները: Համապատասխան հայտարարություն Իրանի նախագահն արել է հունիսի 29-ին մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է IRNA-ն:

«Կառավարությունը առաջին դիրքերում է եւ եթե նրանց սկսեն նեղել, իմ պարտքը կլինի կանգնել նրանց թիկունքին»,- հայտարարել է Ահմադինեժադը: Իր հայտարարությունը նա արել է, երբ պարզ է դարձել, որ կալանավորվել են նախագահի աշխատակազմի ղեկավար Էսֆանդյար Ռահիմ Մաշեիի մի շարք կողմնակիցներիի:

Մասնավորապես, հունիսի 23-ին կալանավորվել է Իրանի ԱԳ նախկին փոխնախարար Շարիֆ Մալեքզադեն: Դրանից առաջ նա ստիպված էր լքել փոխնախարարի պաշտոնը, քանի որ նրա նշանակմանը դեմ էին հանդես եկել Մեջլիսի պահպանողական տրամադրված պատգամավորները:

Շարիֆ Մալիզադեն մեղադրվում է կոռուպցիայի եւ օրենքը խախտելու դեմ:

Ավելի վաղ Իրանի 25 օրենսդիրներ փաստաթուղթ էին ստորագրել ԱԳ նախարարին իմպիչմենթի ենթարկելու վերաբերյալ, երբ վերջինս իր տեղակալ նշանակեց Շարֆ Մալիքզադեին:

Դրանից հետո Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին խոստացել էր պաշտոնից ազատել իր նոր տեղակալ Մալիքզադեին, եթե ապացուցվի, որ նա խախտել է օրենքը:

Իրանի խորհրդարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ խորհրդարանականները Սալեհիին տեղեկացրել են իմպիչմենթի նախաձեռնության պատճառների մասին:

Սալեհին ընդունել է, որ քրեական անցյալով մարդու առկայությունն ԱԳՆ-ում չի բխում երկրի շահերից եւ ազատել նրան պաշտոնից:

Ավելի ուշ Իրանի խորհրդարանը դադարեցրել է ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի  իմփիչմենթի գործը: