ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
«Կարեւոր է, որ ընտրություններին հետեւում էին ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը եւ ԵԱՀԿ ԽՎ-ն: Հուսով եմ՝ ՀՀ կառավարության հետ կհամագործակցենք , Ձեզ հաջողություն եմ մաղթում ժողովրդավարական բարեփոխումների շարունակման գործում: Շվեդիան պատրաստ է աջակցել»,-գրել է նա Twitter-ի իր էջում:




























