Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը «կորցրել է» տասնյակ զինվորների, հաղորդում է Turan-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ նրանք «բողոքում էին իրենց արժանիքների անտեսման , ինչպես նաեւ նախարարության կողմից աջակցության բացակայության դեմ»:
Վիրավորված զինծառայողները բողոքում էին, որ իրենց անունները չեն հայտնվել մեդալներով պարգեւատրվածների ցուցակում: Որոշներին մերժել են վետերանի կարգավիճակ կամ հաշմանդամության կարգ տալու մեջ:
Ցուցարարներից մեկն ասել է, որ վիրավորվել է մարտի ժամանակ, իսկ նրան ասում են, որ ինքը չի մասնակցել ռազմական գործողություններին:
Մի շարք ցուցարարներ էլ բողոքել են պաշտոնյաների շորթումներից:





























