Աբու Դաբին դեմքի սքաներներ կօգտագործի առեւտրի կենտրոններում եւ օդանավակայաններում կորոնավիրուսային վարակները հայտնաբերելու համար՝ այն բանից հետո, երբ 20 000 մարդու վրա անցկացված փորձարկումը «արդյունավետության բարձր աստիճան» է ցույց է տվել։
Տեխնոլոգիան կարող է հայտնաբերել վարակները` չափելով էլեկտրամագնիսական ալիքները, որոնք փոխվում են, երբ օրգանիզմում առկա են վիրուսի ՌՆԹ մասնիկներ, հայտնում է WAM պետական գործակալությունը: Արդյունքները ցույց են տվել 93,5% զգայունություն, որն արտացոլում է վարակվածների նույնականացման ճշգրտությունը:
Սքաները մշակվել է Աբու Դաբիում գտնվող EDE հետազոտական ինստիտուտի կողմից, որը ներառված է International Holding Co.-ում։











