«Իմ քայլը» իշխող դաշինքի խորհրդարանական խմբակցությունը հունիսի 30-ին, ժամը 11:00-ին, Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստ է նախաձեռնել: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին հանրապետության խորհրդարանից:

Այսպես, Ազգային ժողովի խորհուրդը հունիսի 29-ին նիստ կանցկացնի` օրակարգը հաստատելու համար: Ինչ վերաբերում է օրակարգի բովանդակությանը, ապա որեւէ տեղեկություն առայժմ չկա: