ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը կարող է այցելել Տոկիո՝ հաջորդ ամիս մասնակցելու Օլիմպիական խաղերի բացման արարողությանը, հայտարարել է նրա ամուսինը՝ նախագահ Ջո Բայդենը:
«Մենք այժմ փորձում ենք լուծել դա», - Սպիտակ տանը նա այս մասին ասել է լրագրողներին:
Արարողությունը, որը նախատեսված է հուլիսի 23-ին, ստվերվել է կորոնավիրուսի համավարակով, որի պատճառով 2020 թվականի ամառային խաղերը տեղափոխվեցին այս տարի: Ընդունող երկիրը դեռ պայքարում է համավարակի դեմ:
Առաջիկա արարողությունը կանցկացվի առանց հանդիսատեսի եւ ընդհանուր օգտագործման ճանապարհներից դուրս:





























