Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հատուկ զեկուցող Փոլ Գավանը Բաքվում հանդիպում կունենա Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման հարցով։ Այս մասին հունիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ազատ արձակված խորհդարանի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը։
Հայ պատգամավորները, նրա խոսքով, այս խնդրանքով անձամբ դիմել են հատուկ զեկուցող Փոլ Գավանին։ «Քանի որ շուտով տեղի է ունենալու Գավանի այցը Բաքու, մենք մեր երկկողմ հանդիպումների ընթացքում խնդրել ենք նրան անպայման այցելել մեր գերիներին։ Հայաստանում նա արդեն հանդիպել է գերիների հարազատների հետ, եւ նրանք ինֆորմացիայի են սպասում»,- ավելացրել է Հայրապետյանը։




























