Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) իր գործընկերներին տեղեկացրել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցման մասին:
«2020 թվականի նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունը նախատեսում է տարածաշրջանում հաղորդակցությունների բացում: Այդ միջոցների իրականացումը կփոխի ՍԾՏՀԿ կարեւոր հատվածի՝ Հարավային Կովկասի լանդշաֆտը: Զանգեզուրի միջանցքը, որը կապող օղակ է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ, կծառայի առկա առեւտրային եւ տրանսպորտային կապերին, ինչպես նաեւ կմիավորի Նախիջեւանը Ադրբեջանի հետ»,-ասել է նա:
Նա նշել է, որ Ադրբեջանն ակնկալում է, որ միջազգային հանրությունը, ինչպես նաեւ ՍԾՏՀԿ անդամ երկրները ջանքեր կգործադրեն տարածաշրջանի խաղաղության, անվտանգության համար:





























