Բաքուն պահանջում է ականապատ դաշտերի քարտեզները եւ սպառնալիքներ է ներկայացնում Հայաստանին:
«Հայաստանը պետք է կատարի միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում իր պարտավորությունները, ինչպես նաեւ եռակողմ հայտարարության դրույթները: Հայաստանը պետք է տրամադրի ականապատ դաշտերի քարտեզները՝ էլ ավելի մեծ մարդկային տառապանքներից խուսափելու համար»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը:
Նա հայտարարել է, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության ու կայունության ապահովման համար բարիդրացիական հարաբերությունների հաստատումն այլընտրանք չունի:
«Մենք Հայաստանին առաջարկում ենք երկկողմ քննարկումներ սահմանի դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հարցով: Ադրբեջանը սպասում է Հայաստանի դրական արձագանքին»,-նշել է նա:
Ապա նա ասել է, որ «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի ատելությունը, որն ուղեկցվում է ռեւանշիստական հռետորաբանությամբ, լուրջ մտահոգություն է առաջացնում, ինչը սպառնալիքի տակ է դնում կարգավորման փխրուն գործընթացը»:
Ատելության մասին խոսում է մի երկիր, որը ռազմական ավարի այգի էր կազմակերպել:





























