Այս տարվա առաջին երեք ամիսներին TikTok-ը իր պլատֆորմից հեռացրել է գրեթե 62 միլիոն տեսանյութ՝ կանոնները խախտելու համար:

Այդ տեսանյութերը կազմում էին պլատֆորմում տեղադրված տեսանյութերի ընդհանուր թվի 1 տոկոսից պակասը եւ այնպիսի կատեգորիաների ներքո էին, ինչպիսիք են «մերկությունն ու սեռական բնույթի գործողություններն, ոտնձգություններն, ծաղրն եւ ատելության դրսեւորումն», - ասվում է ընկերության զեկույցում: Մոտ 8,5 միլիոն հեռացումներ եղել են ԱՄՆ-ում:

Ընկերությունը հրապարակում է թափանցիկության մասին հաշվետվությունները 2019 թվականից՝ այն բանից հետո, երբ դեռահասների շրջանում հսկայական ժողովրդականություն վայելող պլատֆորմը բովանդակության եւ գաղտնիության խնդիրների հետ կապված մանրազնին ստուգման է ենթարկվել: