Ֆրանսիայում վերացրել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումների մեծ մասը, հաղորդում է RFI-ն:

Իշխանություններն անցել են սահմանափակումների վերացման վերջին փուլին, որի մասին նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր ապրիլի վերջին: Ռեստորաններում, թանգարաններում եւ հասարակական այլ վայրերում այցելուների թվի սահմանափակումը չեղյալ է հայտարարվել, իսկ սանիտարական վկայական ունենալու դեպքում հնարավոր կլինի առանց դիմակների բացօթյա մեծ փառատոների մասնակցել:

Ավելի վաղ ֆրանսիական կառավարությունը նախատեսում էր, որ հունիսի 30-ից երկիրը կհրաժարվի փողոցում պարտադիր դիմակ կրելուց եւ պարետային ժամից: Բայց սանիտարական պայմանների բարելավման պատճառով այդ սահմանափակումները մի քանի շաբաթ շուտ՝ հունիսի կեսերին են հանվել:

Ֆրանսիայում կորոնավիրուսի դեմ պայքարի գործող միջոցառումներից մեկը ներսում եւ հասարակական տրանսպորտում դիմակ կրելն է, ինչպես նաեւ դիսկոտեկների եւ գիշերային ակումբների արգելքը: Դրանց թույլ կտան բացվել հուլիսի 9-ին՝ 16 ամիս հարկադիր դադարից հետո: Ինչպես նշել է Ouest-France-ը, դրանց մուտքը նույնպես կիրականացվի, այսպես կոչված, սանիտարական վկայականով:

Հատուկ QR կոդ կարող են ստանալ նրանք, ովքեր լիովին պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, կամ ապաքինումից հետո վեց ամիս չի անցել կամ վերջին 72 ժամվա ընթացքում հանձնած ՊՇՌ թեստի պատասխանը բացասական է եղել:

Ֆրանսիայի իշխանությունները նաեւ չեն հրաժարվել մուտքի սահմանափակումներից՝ ինչպես Եվրոպայից, այնպես էլ երրորդ երկրներից: Ֆրանսիայի բնակիչները եւ ԵՄ-ից ու այն տարածաշրջաններից ժամանած զբոսաշրջիկները, որտեղ կորոնավիրուսը ակտիվորեն չի տարածվում, պետք է սահմանին ներկայացնեն առողջության վկայական կամ բացասական թեստ: «Կարմիր» գոտուց (ներառյալ Ռուսաստանից) այցելուները, որոնք հուզում են համաճարակաբաններին, պետք է 10-օրյա խիստ կարանտին պահպանեն: Ինքնամեկուսացումը վերահսկվում է ոստիկանության կողմից, իսկ օրինախախտներին սպառնում է 1500 եվրոյի չափով տուգանք: