Ինտերնետ հասանելիության սահմանափակումը պայքարի ամենաարդյունավետ ձեւը չէ։ Հունիսի 30-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության ղեկավար, Ազգային խորհրդին կից թրաֆիկինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը՝ պատասխանելով ինտերնետում մանկական պոռնոգրաֆիայի տարածման դեմ պայքարի վերաբերյալ հարցին։
Նա նկատեց, որ տարբեր երկրներում փորձեր են արվել ինտերնետ հասանելիության սահմանափակման ճանապարհով պայքարել մի շարք բացասական երեւույթների դեմ, սակայն այդ փոփոխությունները զգալի արդյունքներ չեն տվել։ Կաժոյանը բացասաբար արտահայտվեց ինտերնետ հասանելիության սահմանափակումը որպես պայքարի միջոց դիտարկելուն։




























