Ազատ արձակված, բայց գործող Ազգային ժողովի պատգամավորները հուլիսի 1-ին երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն են տվել գործող օրենքների մի շարք օրենսդրական փոփոխությունների։
Դրանց թվում են.
օրինագծերի փաթեթը Վարչական իրավախախտումների օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին;
օրինագծերի փաթեթը «Տարածքային կառավարման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին;
օրինագծերի փաթեթը «Պետական ծառայության մասին եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին;
օրինագիծը «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին;
օրինագիծը «Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելիս զինծառայողների կյանքին կամ առողջությանը հասցված վնասի հատուցման մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին;
օրինագիծը «Բազմաբնակարան տների կառավարման մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին;
օրինագիծը «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ մտցնելու մասին։
Խորհրդարանը նաեւ հաստատեց 2020թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։





























