Արցախում ծրագրվում է մի քանի ջրամբար կառուցել: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, հայտարարեց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:
Նա նշեց, որ զուգահեռ հանրապետության բոլոր համայնքներում երեք տարում կորոշվեն խմբելու ջրի հետ կապված խնդիրները:
«Հավելյալ որոշումներ կկայացվեն նաեւ Ստեփանակերտի մասով: Կձեռնարկվեն միջոցներ ջրի որակի բարձրացման համար»,-նշեց Բեգլարյանը:
Նրա խոսքով՝ ենթակառուցվածքը, որը փլուզվել է թշնամու կողմից, հետպատերազմյա ամիսների ընթացքում գրեթե ամբողջությամբ վերականգնվել է:
Նա նաեւ նշեց, որ էլեկտրաէներգիայի մատակարարումը եւս վերականգնվել է:





























