Կարծում եմ՝ խաղաղապահների ներկայությունը սահմանափակված չէ 5 տարով: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, հայտարարեց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«Ինչպիսին կլինեն որոշումները, ցույց կտա ժամանակը: Դա կախված է նաեւ գերտերությունների գործողություններից: Արցախի հարցով կուլիսային պայմանավորվածությունների մասին տեղյակ չեմ: Արցախի ապագան դրական կլինի: Կարծում եմ՝ ռուս խաղաղապահները, որոնք ապահովում են մեր անվտանգությունը, դեռ երկար կմնան Արցախում: Իհարկե, մեր անվտանգության երաշխավորը նաեւ մեր ԶՈւ-ն, եւ ժամանակի ընթացքում դրա արդյունավետությունը կբարձրանա»,-նշեց նա:
Պաշտոնյան հիշեցրեց, որ Ստեփանակերտը կողմ է անվտանգության հարցերի լուծման խաղաղ ճանապարհին:





























