Ավելի քան 100 կազմակերպություններ, իրավապաշտպաններ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ են արել հրաժարվել ԱԹՍ-ների օգտագործումից, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Բայդենը, ինչպես եւ ԱՄՆ այլ նախագահներ, հավանություն է տալիս ԱԹՍ-ների կիրառման՝ մասամբ այն առումով, որ դրանք սահմանափակում են ամերիկացի զինծառայողների շրջանում կորուստների հավանականությունը: