Աշխարհի վերջի պայմաններում գոյատեւելը կարող է լիովին իրական դառնալ, եթե տարերքին նախապես պատրաստվես եւ կարողանաս կողմնորոշվել դժվար իրավիճակներում։ Ինչպես հայտնում է Allnews4.me-ն, ավստրալացի Ուլյամ Մամֆրին գրքերի սերիա է հրատարակել, որտեղ կյանքի բոլոր իրավիճակների եւ անգամ այլմոլորակայինների եւ զոմբիների դեմ պայքարելու խորհուրդներ կան։
Մամֆրին իր գրքում ներկայացնում է ողբերգությունների մի քանի սցենարներ՝ սկսած հրաբխի ժայթքումից եւ աստղակերպի հարվածից, մինչեւ ֆանտաստիկ մեծ չափերի ցունամի,եւ խորհուրդներ տալիս, թե նման իրավիճակներում ինչպես գայատեւել։ Մեկ այլ հեղինակ՝ Ջեյմս Ռոուլզը պատմում է, թե ինչպես կենդանի մնալ ահաբեկչական հարձակումների եւ այլ իրավիճակներում։
Նշենք, որ բավականին տարածված տեսություն կա, համաձայն որի մայաների օրացույցի տվյալներով աշխարհի վերջը գալու է 2012 թվականի դեկտեմբերի 21-ը։




























