Զոհված զինծառայողների աճյունների որոնումները Մատաղիսում այսօր՝ հուլիսի 2–ին, արդյունք չեն տվել, իսկ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել եւ տարհանվել է եւս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
«Նրա ինքնությունը պարզ չէ. կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։
Այսպես, զինադադարից հետո Արցախի օկուպացված տարածքներից մինչ օրս տարհանվել է 1591 աճյուն»,– ասված է հաղորդագրության մեջ։





























