ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մի շարք առանցքային պաշտոններում թեկնածուների է առաջադրել, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղարի՝ սպառազինության հսկողության հարցերով օգնականի, ԱՄՆ պաշտպանության նախարարի՝ շրջակա միջավայրի հարցերով օգնականի պաշտոններում:
Ինչպես ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, ԱՄՆ պետքարտուղարի՝ սպառազինության հսկողության հարցերով օգնականի պաշտոնում առաջարկել է Մելորի Սթյուարթի թեկնածությունը, իսկ ԱՄՆ պաշտպանության նախարարի՝ շրջակա միջավայրի հարցերով օգնականի պաշտոնում՝ Ռեյչել Ջեյքոբսոնի թեկնածությունը:





























