Իսրայելը պատասխան հարված է հասցրել Գազայում զենքի գործարանի ուղղությամբ, հաղորդում է «Associated press»-ը:
Սա արդեն երրորդ անգամն է, երբ Իսրայելը ավիահարվածներ է հասցնում Գազայի ուղղությամբ մայիսին 11-օրյա պատերազմի ավարտից հետո:
Եգիպտացի եւ միջազգային միջնորդները փորձում են աջակցել հրադադարի ռեժիմին, որը վերջ դրեց մայիսյան պատերազմին:
Վերջին օրերին Իսրայելը թուլացրել է սահմանափակումները, որպեսզի ապահովի Կատարին վառելիքով ֆինանսավորումը, ընդլայնի Գազայի ձկնորսական գոտին եւ թույլատրի անդրսահմանային առեւտրի ընդլայնումը:





























