Իրանը մտադիր է վերադարձնել իր «մինչպատժամիջոցային» մասնաբաժինը նավթի շուկայում: Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիջան Նամդար Զանգանեն, գրում է Тasnim-ը:
Նրա խոսքով՝ ՕՊԵԿ+ 18-րդ խորհրդակցույթնա ժամանակ Իրանն իր պաշտոնական որոշում է հայտնել՝ կապված նավթային շուկա վերադարձի մտադրության հետ:
Նրա խոսքով՝ երբ պատժամիջոցները չեղարկվեն, Իրանը շուտափույթ կվերադառնա նավթի համաշխարհային շուկա:
Պատասխանելով ՕՊԵԿ+ հանդիպումների ժամանակ երկարատեւ քննարկումների մասին հարցին՝ նախարարն ասել է, որ անդամների միջեւ որոշ տարաձայնություններ կան:
Նավթի գները շարունակում են աճել:





























