«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է DELL Inspiron 1018 24W եւ DELL Inspiron 1018 48W նեթբուքերի սեզոնային զեղչ` Beeline շարժական ինտերնետի «Drive» սակագնային փաթեթին միանալիս:
«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այն բաժանորդները, ովքեր մինչեւ օգոստոսի 31-ը կկնքեն Drive սակագնային փաթեթից օգտվելու պայմանագիր, այն մեկ տարվա ընթացքում չխզելու պայմանով, կստանան հնարավորություն արտոնյալ գներով ձեռք բերել DELL Inspiron 1018 24W եւ DELL Inspiron 1018 48W նեթբուքեր: Ակցիայի ժամանակահատվածում DELL Inspiron 1018 24W-ի գինը կկազմի 132000 դրամ, 179000 դրամի փոխարեն, իսկ DELL Inspiron 1018 48W` 135600 դրամ, 182000 դրամի փոխարեն: Հաճախորդը կարող է վճարել գումարը 12 ամսվա ընթացքում` հավասար չափերով:
Նշենք, որ Drive սակագնային փաթեթից օգտվելու տարեկան պայմանագիր կնքելու դեպքում USB-մոդեմը տրամադրվում է անվճար: Drive սակագնային փաթեթում ամսավճարը կազմում է 6000 դրամ: Օրացուցային ամսվա ընթացքում 3072 ՄԲ (upload/download) սպառելուց հետո գործում է ինտերնետի արագության սահմանափակում մինչեւ 256 Կբիտ/վրկ:




























