Կայքը, որը ուրբաթ օրը ներկայացրել է Իրանի նորընտիր նախագահ Ռաիսին, կոչվում է «Յարան-է Ռաիսի» կամ «Ռաիսիի ուղեկիցներ», հայտնում է Mehr գործակալությունը:

Ռաիսին ասել է, որ ժողովրդավարական կառավարություն ձեւավորելու համար, որը կդառնա Իրանի 13-րդ վարչակազմը՝ 1979-ի հեղափոխությունից ի վեր, հասարակության բոլոր խավերից մարդիկ կարող են կայքում առաջարկություններ անել նոր կաբինետի նախարարների եւ այլ ղեկավար պաշտոնների համար:

«Կոմպետենտություն», «հակակոռուպցիոնություն», «հեղափոխականություն» եւ «ժողովրդի աջակցություն»՝ սրանք այն բնութագրերն են, որոնք, ինչպես ընդգծել է ընտրված նախագահը, պետք է ունենան ապագա վարչակազմի իր համախոհները:

«Ուրբաթ իր հայտարարության մեջ Ռաիսին մեկ անգամ եւս շնորհակալություն է հայտնել ժողովրդին՝ ընտրողների մասնակցության, վստահության եւ իրեն Իրանի հաջորդ նախագահի պաշտոնում ընտրելու համար: