Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փոխտնօրեն Մասիմո Ապարոն հաջորդ շաբաթ կայցելի Իրան: Այդ մասին հայտնել է Վիենայում միջազգային կազմակերպություններին կից մշտական ներկայացուցիչ Քազեմ Գարիբաբադին, գրում է Тasnim news-ը:

Նրա խոսքով՝ ՄԱԳԱՏԵ-ի փոխտնօրենի այցը Թեհրան իրականացվում է սովորական գործունեության համաձայն չտարածման մասին պայմանագրի շրջանակում եւ երաշխավորմամբ:

Ընդգծելով Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի միջեւ մշտական շփումը՝ Գարիբաբադին նշել է, որ այցի շրջանակում Թեհրանում ավելի վաղ պլանավորված որեւէ բանակցություն չի նախատեսվում: