Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը 7 տարի առաջ կարելի էր բնորոշել որպես պրիմիտիվ, սակայն ներկայումս այն բավական առաջ է գնացել: Այսօր`հունիսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց «Սինոփսիս» ընկերության փոխնախագահ եւ «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Ռիչ Գոլդմանը։
Նրա խոսքով՝ չի կարելի ասել, որ այժմ իրավիճակը իդեալական է, սակայն ենթակառուցվածքների առումով փոփոխություններն ակնհայտ են եւ մոտ են բավարար լինելուն։
«Տարիներ առաջ, երբ մենք նոր էինք մուտք գործել հայաստանյան շուկա, ինտերնետի որակը, էլեկտրակայության, ջրի եւ այլ ենթակառուցվածների վիճակը այժմյան իրավիճակի հետ անհամեմատելի են»,-ասաց Ռ. Գոլդմանը՝ հավելելով, որ հատկապես ինտերնետի որակը վերջին տարիներին Հայաստանում բավականին բարելավվել է։
Ռ. Գոլդմանը նշեց նաեւ, որ աշխատակիցների ավելացման արդյունքում «Սինոփսիս Արմենիա»ում ներկայումս վերակառուցումներ են տեղի ունենում։
«7 տարի առաջ ունեինք ընդամենը 70 աշխատակից, իսկ այժմ այդ թիվը 550 է»,-ասաց Ռ. Գոլդմանը։




























