Անկեղծորեն շնորհավորում եմ Ուկրաինայի հայերի միությանը 20-ամյա ոգեշունչ աշխատանքի համար։ Հայաստանն ինձ համար մի ինչ-որ հեռավոր ու անհայտ Երկիր չէ։ Թերի միջնակարգ կրթության վկայական ստացել եմ Երեւանի թիվ 35 դպրոցում։ Այս մասին AnalitikaUA.net-ին ասել է ուկրաինացի գործիչ Անատոլի Սուլդինը։
«Միության զարգացման ուղին հեշտ չի եղել։ Համենայնդեպս, վերջին 15 տարիներին ես տեսել եմ իրենց Հայրենիքի այդ ոգեշունչ հայրենասերների աշխատանքը։ Չնայած Միության թիմի համար հայրենիքը Ուկրաինան է։ Բայց Ուկրաինա հայրենիքից բացի կա նաեւ հայրերի ու պապերի օրրանը՝ Հայաստանը։ Միությունն անցել է կայացման ոչ հեշտ ճանապարհ, բայց հիմա էլ ամեն բան քայլ առ քայլ ու ծանր աշխատանք է։ Որպես օրինակ նշեմ, որ Ուկրաինայում Հայոց ցեղասպանության մասին գիտեն շատ ուկրաինացիներ, Ուկրաինայում հոլոդոմորի մասին Հաաստանում գրեթե չգիտեն։ AnalitikaUA.net տեղեկատվական կայքը, որը գլխավորում է Ուկրաինայի եւ Հայաստանի՝ իր նախնիների Հայրենիքի հայրենասեր պարոն Մարատ Հակոբյանը, կայքը բարձրացրել է սփյուռքի լավագույն տեղեկատվական կայքերի մակարդակին։ Դա հնարավորություն է տալիս Ուկրաինայի հայերի միությանը ոչ միայն տեղեկացնել հեռավոր հայրենիքի իրավիճակին, այլեւ ակտիվ դիրքորոշում որդեգրել Ուկրաինայում։ Ավելորդ չի լինի նշել միության աշխատանքը Հայաստանի մշակույթի եւ պատմության հանրահռչակման գործում։ Միության միջոցառումենրի թիվը տպավորիչ է։
Բարեկամներ, ցանկանում եմ ձեզ անկախության եւ Հայաստանի բարգավաճման համար ձեր պայքարում զգալի նվաճումներ եւ հաջողություն թշնամու դեմ պայքարում։ Այնպես է ստացվել, որ թշնամին մեր բարեկամական պետություններում մեկն է։ Ուստի, էլ ավելի եմ հավատում, որ միասին կհաղթենք»,- նշել է Սուլդինը։





























