Յակուտիայում ոստիկանությունը 8,3 կգ ոսկի է առգրավել՝ 11,3 մլն ռուբլի արժողությամբ, երկու հայերի մոտից, որոնց կասկածում են մետաղի ապօրինի գնման մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Մետաղը միասեռ չէ, կա եւ ավազ, եւ քարակտորներ: Քննության տվյալներով, ոսկին առեւանգվել էր եւ վաճառվել վերավաճռողներին, պարզվում է դրա ծագումը:

Ձերբակալվածները Հայաստանի քաղաքացիներ են, որոնք Յակուտիայում աշխատում են շինարարության եւ հանրային սննդի ոլորտներում, իսկ ոսկին գնել են «պատահաբար, էժան գնի պատճառով»: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, նրանց սպառնում է մինչեւ յոթ տարվա ազատազրկում: