Հայ գերիների դեմ կեղծված ցուցմունքներում նշված են գոյություն չունեցող կոչումներ:
Թե ինչ սկզբունքով է Բաքուն հայ գերիների մի մասին վերադարձնում ականապատ դաշտերի քարտեզների դիմաց, իսկ մյուսներին դատում որպես «ահաբեկիչներ», դեռ պետք է պարզել:
Դատական նիստերին ժամանակ առ ժամանակ ցուցմունքներ են հնչում, որոնց բովանդակությունը ոչ մի կասկած չի թողնում, որ դրանք գրվել են Բաքվում: Հերթական նման «ցուցմունքը» խայտառակություն է ադրբեջանական հատուկ ծառայությունների համար:
Մեղադրյալ Ֆելիքս Գրիգորյանը, իբր, հայտարարել է, ո հրամանատար է եղել «գնդապետ-լեյտենանտ Արսեն Ղազարյանը»: Հայկական բանակում նման կոչում չկա, իսկ ադրբեջանականում՝ կա:
Մնացած ցուցմունքները՝ նույն ոգով:





























