Չեխիայի Բռնոյի շրջանում,  D1 մայրուղու 172-րդ կմ-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում Հայաստանի քաղաքացի է զոհվել, հաղորդում է «Մլադա Ֆրոնտա դնես» թերթը:

Վթարը արգելափակել է Բռնոյի ուղղությամբ մայրուղու 10-կմանոց հատվածը:

Վթարի պատճառը, նախնական տեղեկություններով, «Ֆորդ» մակնիշի մեքենայի բախումն է բեռնատարի հետ շրջանցի ժամանակ, որը հանգեցրել է նրան, որ «Ֆորդի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը ու բախվել հենապատին: «Ֆորդի» 72-ամյա ուղեւորը մահացել է տեղում, վթարի մյուս մասնակիցները լրջորեն չեն տուժել: