«Ուրալյան ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռները հուլիսի 8-ից ուղիղ թռիչքներ են սկսում Նալչիկի (Կաբարդինո-Բալկարիա) եւ Երեւանի միջեւ: Թռիչքները կիրականացվեն հինգշաբթի օրերին, երկուշաբթի օրը հայտարարել է Նալչիկի օդանավակայանի ներկայացուցիչ Իսլամ Շոմախովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Հուլիսի 8-ից «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը ուղիղ ավիահաղորդակցություն է բացում Հայաստանի մայրաքաղաքի հետ: Չվերթները կիրականացվեն Airbus A320 ինքնաթիռներով՝ հինգշաբթի օրերին»,- ասել է գործակալության աղբյուրը: Թռիչքի ժամանակը 1 ժամ է:





























