«Ան-26» ինքնաթիռը դադարել է կապի դուրս գալ Կամչատկայում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից:
Հեռավորորեւելյան տրանսպորտային դատախազության տվյալներով՝ ինքնաթիռը թռիչք էր իրականացնում Պետրոպավլովսկ-Կամչատսկից դեպի Պալանա գյուղ: Օդանավում կա 23 ուղեւոր եւ անձնակազմի վեց անդամ:
«Ընդհատվել է կապը Կամչատկայի ավիացիոն ձեռնարկության «Ան-26»-ի հետ կապը, որն ուղեւորվում էր Պետրոպավլովսկից դեպի Պալանա գյուղ: Օդանավը վայրէջք չի կատարել: Նախնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռում կա 23 ուղեւոր եւ անձնակազմի վեց անդամ»,- ՏԱՍՍ-ին հայտնել են դատախազությունից:
Կամչատկայի տրանսպորտային դատախազությունը ստուգում է սկսել:




























