Արմավիրի մարզում երեկ՝ ժամը 22:10-ի սահմաններում, Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 37-ամյա Հայկ Ալեքսանյանի վարած ВАЗ 2106 մակնիշի եւ 45-ամյա Հայկ Սաֆարյանի վարած  Mercedes Sprinter  մակնիշի միկրոավտոբուսը: Այս մասին հաղորդում է  shamshyan.com-ը։

Վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Կայքի տեղեկություններով՝ Mercedes Sprinter-ի մեջ եղել է մոտ 20 երեխա, ովքեր սովորում են Էջմիածնի տարբեր դպրոցներում եւ Աշտարակի ձորից, որտեղ գնացել էին հանգստի նպատակով, վերադառնալիս են եղել: