Վարդենիսի Կութ գյուղի բնակիչները քվեարկել են ներկա իշխանությունների օգտին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

նրա գնահատմամբ՝ բնակիչները քվեարկել են իշխանության օգտին, որը թշնամուն բերել է իրենց տուն եւ զրկել ապրելու միջոցներից:

«Դա նշանակում է, որ ազգային արժեքների դեմ պայքարը 20 տարի շարունակ հանգեցրել է նրան, որ ժողովրդի մի մասը կորցրել է պաշտպանական իմունիտետը: Այլ բացատրություն չկա»,-ասաց Սաղաթելյանը:

Նա վստահեցրեց, որ բոլոր հարցումներով իշխանությունը չի կարողացել հավաքել ընտրողների ձայների 30 տոկոսից ավելին: