Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորները հավանություն են տվել երկրի կառավարության ծրագրին, որով նախատեսվում է մինչեւ 2022 թվականը փակել երկրի բոլոր ատոմակայանները:

Օրենսդիրներն այս օրինագիծը քկքննարկեն հաջորդ շաբաթ:

Այսօր Եվրոպայում ատոմային էներգետիկա գոյություն ունի ԵՄ 14 երկրներում: Դրանցից ամենամեծը` Ֆրանսիան ունի 58 ատոկամայան: Ռուսաստանում կա 32 ԱԷԿ, Ուկրաինայում` 15, Շվեյցարիայում` 5:

Գերմանիայի եւ Շվեյցարիայի կառավարությունները արդեն հայտարարել են, որ երկու երկրներն էլ մոտակա 10 տարում մտադիր են հրաժարվել միջուկային էներգետիկայից: