ՄԱԿ-ը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Թունիսում ակտիվիստ կանանց վրա հարձակումների դեմ, հաղորդում է MEMO-ն:
ՄԱԿ-ը դատապարտել է պատգավոր Աբիրա Մուսսիի վրա թունիսցի պատգամավորի ագրեսիան խորհրդարանական նստաշրջանի ժամանակ: Միջազգային կազմակերպությունը կոչ է արել իշխանությանը համապատասխան միջոցներ ձեռնարկել:
Անկախ պատգամավոր Սահբի Սամարան ապտակել է Մուսսիին, երբ նա հեռախոսով ուղիղ հեռարձակմամբ նկարահանել է նիստը: Ավելի ուշ այդ օրը Մուսսին ֆիզիկական հարձակման է ենթարկվել «Ալ Կարամա» կոալիցիայի պատգամավոր Սեյֆեդին Մահլուֆի կողմից:





























